Armenian text to speach

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կառաջարկի Իսրայելի դեմ մի շարք միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Եվրահանձնաժողովը կառաջարկի մի շարք միջոցառումներ Իսրայելի դեմ՝ կապված այդ պետության գործողությունների հետ Գազայի հատվածում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն:

«Վաղը՝ խորհրդի նիստի ժամանակ, եվրահանձնակատարները կընդունեն Իսրայելի վերաբերյալ միջոցառումների փաթեթ, մասնավորապես՝ ԵՀ-ի առաջարկը՝ կասեցնելու Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի որոշ դրույթներ», – ասել է նա։

Պինյոն պարզաբանել է, որ ԵՀ առաջարկը կվերաբերի «ծայրահեղական նախարարների, ինչպես նաև ագրեսիվ գաղութարարների» դեմ պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի մասնակի կասեցմանը, մասնավորապես՝ առևտրին վերաբերող դրույթներին։




Լրահոս