ԻՐԱՐԱՄԵՐԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հերքեց տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրենց մոտից ազատվել են մարդիկ` աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին բաց նամակի տակ ստորագրելու համար: «Մի մարդ ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, եւ այն աշխատակիցը, որը մասնակից է եղել էդ գործառույթներին (նամակի մասին է), այդ աշխատողը ներկայումս աշխատում է ու ազատված չէ: Իսկ ազատված այդ տղային, որին կապում են դրա հետ, ինքը լրիվ ուրիշ բանի համար է ազատվել»,-նշեց նախարարը: Հիշեցնենք, որ սոցապնախարարությունը, «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր, որ 15 մարդ ազատվել են այլ աշխատանքի տեղափոխվելու, հաստիքների կրճատման եւ այլ պատճառներով:




Լրահոս