Armenian text to speach

Երևանի քաղաքապետը հայտարարում է․ Քաղաքացիները ահազանգում. «ինչ անել, օդ չկա». Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ հայտնեց, որ Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե ամբողջությամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ։

Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի և կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։

Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։

Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության և անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների և արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։

Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։

Ու մինչ քաղաքապետը իրավիճակին ուղղված աշխատանքների մասին է խոսում, քաղաքացիները ահազանգում են՝ ինչու որևէ պատասխանատու մարմին չի հայտարարում, թե ինչ անել այս իրավիճակում․ տանից դուրս չգալ, պատուհան չբացել, օդ չկա շնչելու։

Քնար Մանուկյան




Լրահոս