Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, թե աղքատությունը Հայաստանում շատ ավելի բարձր է պաշտոնական թվերից, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց, թե կառավարության ընդունած «Աղքատության կրճատման ռազմավարությունը» հաջողությամբ իրականացվել է, դրանից հետո դրվել է կայուն զարգացման խնդիր: Նախարարին հակադարձեց ԱԺ պատգամավորը` ասելով, որ ՄԱԿ տվյալներով՝ ՀՀ-ում 800 հզ. ընտանիքներից 400 հզ-ը կացարաններ չունեն, եւ նրանց 40%-ը բնակվում է նկուղներում: «Աղքատները վախենում են մեռնել: Նրանց հակացուցված է մեռնել, որ հարազատներին բեռ չդառնան»,-ասաց պատգամավորը:
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՄԵՌՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ