Շաբաթ օրը իշխանական ողջ էլիտան, կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ Մարզահամերգային համալիրում էին: Մոտ 7000 անձ հավաքվել էր լսելու Նիկոլ Փաշինյանին, կառավարության մյուս անդամների առաջիկա ծրագրերը:
Ավելինի քաղաքական հավաքը նաև մշակութային մաս ուներ: Մարզահամերգային համալիրի բեմ էր բարձրացել երգչուի Իվետա Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կառավարությունից պետական գերատեսչությունները դիմում-նամակ էին ստացել,որ 2026 թվականի նախընտրական ծրագրի համար առաջարկներ ներկայացնեն, որը պետք է քննարկվեր նոյեմբերի 22-ին:
Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
ԱԺ ՔՊ խմբակցության և վարչության անդամները ևս մեկ մարդու նման առաջին շարքերում էի` խմբակցության ղեկավարից մինչև շարքային պատգամավոր: Երևանի ՔՊ-ական ավագանու անդամները, պետական համակարգում աշխատող քաղծառայողները ևս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էին, երբեմն երբեմն «լայվ» էին մտնում` հիացած Նիկոլ Փաշինյանի ելույթով:
7000 հոգանոց պետական աշխատողների համար կազմակերպված համաժողովը կտրուկ դարձավ համերգ երեկո, երբ բեմ բարձրացավ երգչուհի Իվետա Մուկուչյանը:
Իվետան նաև ինստագրամյան հրապարակում էր արել՝ գրելով․
«Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել միակ արտիստ՝ ելույթ ունենալու ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ՝ 7000 քաղաքական գործիչների առաջ»,- գրել էր Իվետա Մուկուչյանը։
Միջոցառումը հանրային հչողություն ստացավ նաև այն ժամանակ, երբ ազգությամբ ռուս բլոգերները տեսանյութ հրապարակեցին զարմացած հարցնելով, թե ով են այս մարդիկ։Հարցական էր, թե միջոցառումը կրելով «պետական մարմինների ներկայացուցիչներ» կապակցությունը ինչու էր հյուրընկալել աշակերտներին, այդ ինչպես էր որոշվել, թե որ դպրոցի տնօրենները և աշակերտները պետք է ներկա գտնվեին։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































