Դամասկոսում դիմավորել են ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի ալ-Նաասանը Դամասկոսում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Յունուս-բեկ Եվկուրովի և նրան ուղեկցող պատվիրակության հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
























