![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/15//15418.jpg)
Ծննդաբերությունից հետո առաջին անգամ Ֆրանսիայի առաջին տիկինը երեւացել է հանրությանը: Ծննդյան տոների նախօրեին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը՝ Կառլա Բրունին ավանդական ընդունելություն են անցկացրել Ելիսեյան պալատում: Սարկոզի ամուսիններն իրենց նստավայրում հյուրընկալել են մոտ 1000 երեխա: Զույգը ամանորյա բացիկներ է ստորագրել եւ նվերներ հանձնել հյուրերին: