Armenian text to speach

Առնակ Ավետիսյանը նոր պաշտոն կստանա․ ի՞նչ է որոշել Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Առնակ Ավետիսյանին նշանակելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ  Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ Առնակ Ավետիսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակվել է 2022՝ փոխարինելով Գարիկ Սարգսյանին, որն այսօր ազատվել էր այդ պաշտոնից և նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ մարտի 17-ին Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, նախքան դա Ավետիսյանը 2018թ. մինչև 2021թ. մարտի 16-ը աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս