Armenian text to speach

Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «Արմատ գաստրո գրուպ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան), հայտնում են ԲԸՏՄ-ից:

Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։




Լրահոս