Ապրիլի 24-ն անցել է, սակայն, ըստ Արման Թաթոյանի, մնում է մեկ կարևոր հարց․ ի՞նչ է իրականում արվում ապրիլի 25-ից հետո։ Նրա դիտարկմամբ՝ ապրիլի 24-ը վերածվել է սիմվոլիկ օրվա, երբ տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է հիշվում Հայոց ցեղասպանությունը։
«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ը պետք է դառնա հաշվետվության օր, երբ պետությունը հանրությանը կներկայացնի, թե նախորդ տարվա ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել, ինչ ծրագրեր է իրականացրել և ինչ արդյունքներ է արձանագրել Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ։
Նա ընդգծում է, որ սա է «Միասնության թևերի» դիրքորոշումը, և այս համատեքստում առաջարկում է 6 հիմնական քայլ։
Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




























