Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենրիխ Մխիթարյանը կրկին գավաթակիր է, բայց խոսվում է կարիերայի ավարտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի «Ստադիո Օլիմպիկոյում», Միլանի «Ինտերը» հերթական անգամ ապացուցեց իր բացարձակ գերիշխանությունը՝ 2:0 հաշվով ջախջախելով «Լացիոյին» և 10-րդ անգամ նվաճելով Իտալիայի գավաթը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը խաղի ճակատագիրը վճռեց հենց առաջին կեսում. նախ 14-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոյի անկյունայինից հետո Ադամ Մարուշիչը գնդակն անփութորեն ուղարկեց սեփական դարպասը, իսկ հետո Լաուտարո Մարտինեսը՝ Դենզել Դումֆրիսի փայլուն փոխանցումից հետո, կրկնապատկեց հաշիվը։ Սա «ոսկե դուբլ» էր, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ նրանք արդեն հռչակվել էին Սերիա Ա-ի չեմպիոն։

Հայ երկրպագուների համար այս երեկոն առանձնահատուկ էր, Հենրիխ Մխիթարյանը 67-րդ րոպեին մտավ խաղադաշտ և իր փորձառությամբ օգնեց թիմին պահել հաշիվը։

Սա Մխիթարյանի 6-րդ տիտղոսն էր միլանյան ակումբի կազմում։ Համաձայն համացանցում տարածված տեղեկությոգնների 37-ամյա հայազգի աստղը հնարավոր է ավարտի կարիեռան։ Նա հեռանում է որպես իսկական հաղթող՝ լինելով երկրի ուժեղագույն թիմի առանցքային հենասյուներից մեկը։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս