ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների հայտարարությունը փոխանցվել է Հայաստանի փոխվարչապետին։ Հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնեք, որ Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱՏՄ) նիստը, որին մասնակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ՀՀ-ից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Միջոցառումը սկսվել է նեղ կազմով հանդիպմամբ, որին մասնակցել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարները և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ըստ ՌԴ լրատվամիջոցների ակնկալվում էր, որ փակ ձևաչափով նրանք կքննարկեն Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը։
Այնուհետև նիստը շարունակվեց ընդլայնված ձևաչափով, որին միացան Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը։
Ներկայիս նիստը ԵԱՏՄ-ի 26-րդ հանդիպումն է կազմակերպության ստեղծումից ի վեր և առաջինը՝ այս տարի։
Լիդերները լսեցին մի շարք զեկույցներ, այդ թվում՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների իրականացման և Եվրասիական զարգացման բանկի 20-ամյա գործունեության արդյունքների վերաբերյալ։
Պուտինը գտնվում է Աստանայում եռօրյա պետական այցով։ Հինգշաբթի նա բանակցություններ է վարել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որից հետո ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ բարեկամության և բարիդրացիության հիմքերի մասին համատեղ հայտարարություն։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























