80-ամյա թոշակառու Ռուան Տանը չինական Խանչժոու քաղաքից շատ օգտակար հասարակական գործունեությամբ է զբաղվում: Արդեն 14 տարի է, ինչ նա ամեն օր 8 ժամ ճանճ է սպանում: Մեծահասակ կինը հպարտ է, որ մեկ օրում կարողանում է հազարներով ոչնչացնել այդ զզվեցնող միջատներին, հայտնում է Metro-ն:
«Երբ թոշակի անցա, չգիտեի, ինչով զբաղվել: Ես ցանկանում էի առաջվա նման օգտակար լինել հասարակությանը: Այդ ժամանակ ուշադրություն դարձրեցի այն բանին, թե ինչպես են մարդիկ տառապում աներես ճանճերից: Նրանց ոչնչացումը դարձավ իմ նոր կոչումը», – հայտարարել է Ռուան Տանը:
Թոշակառու կինը ճանճասպան է աշխատում արդեն 14 տարի: Նրա աշխատանքային օրվա տևողությունը 8 ժամ է, և նա գլուխ չի պահում: Ընդ որում, նա իր աշխատանքի համար վարձատրություն չի ստանում: Վերջին տարիներին Ռուան Տանը դարձել է տեղացիների շրջանում շատ հայտնի է դարձել: Նրա մասին պարբերաբար գրում են տեղական լրատվամիջոցները, որոնք բարձր են գնահատում կնոջ աշխատանքը: Լրագրողների համակարծիք են այն հարցում, որ ճանճերը` այդ «աղմկարար, զզվելի, հիվանդություններ տարածող միջատները` ժողովրդի թշնամիներն են»: