«Դ!եմ»-ն այսօր հավաքվում է Մատենադարանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ մայիսի 1-ին հավաքվում է Մատենադարանի մոտ՝ շնորհավորելու աշխատավոր հասարակության տոնն ու իրազեկման ակցիա անելու: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-ի էջից:

«Աշխատավոր, պայքարող և արժանապատիվ հայեր, այսօր մայիսի 1-ն է՝ հպարտ և ազնիվ աշխատավորների համերաշխության և միասնության համաշխարհային տոնը: Հրավիրում ենք միանալու այսօր երեկոյան կայանալիք շնորհավորական իրազեկման ակցիային: 18.30-ին հավաքվում ենք Մատենադարանի մոտ: Միասին շնորհավորենք մեր սիրելի աշխատավոր քաղաքացիներին և կոչ անենք միանալու մեր պայքարին ընդդեմ աշխատավոր մարդու թալանի»,- ասվում է գրառման մեջ:




Լրահոս