«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստՌաիսա Մկրտչյանի մահվան մասին: Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:
Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին:
ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին։




























