ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Երեւանի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ եւ կոչ արել ընթացիկ աշխատանքին զուգահեռ մշտապես ուշադրության կենտրոնում պահել նախկին տարիներին կատարված ու չբացահայտված հանցագործությունների խնդիրը: Անդրադառնալով վերջին օրերին կատարված մի շարք կարեւոր բացահայտումներին` Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Տեսնո՞ւմ եք, տղե՛րք, որ ուզում եք, ստացվում է»: Ոստիկանապետը տեղում հրամաններ է ստորագրել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք աշխատակիցների խրախուսելու մասին:
ՈՒԶԵ՛Ք, ԷԼԻ՛
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ