«Էդ ոստիկանները ֆոկուսնիկ են. չլինի` կստեղծեն, նրանք գիտեն, թե ում գրպանից թմրադեղ հանեն»:
Նույնը կարելի է նաեւ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ ասել. ուզում են` բացահայտում են, չեն ուզում` գործը տասնամյակներով քնում է: Ինչ վերաբերում է թմրանյութերին, ապա դրանց գործածությունը հաստատ միայն ԲՀԿ-ականների մենաշնորհը չէ: Մեծ է հավանականությունը, որ կոալիցիոն գործընկերները նույնպես անմասն չեն նման հաճույքներից: Այլ հարց է, որ Հմայակի մատնանշած «ֆոկուսնիկներն» առայժմ միայն ԲՀԿ-ի վրա են ֆիքսվել: Բայց «ֆոկուսը» կրկնվելով կորցնում է իր հմայքն ու անհետաքրքիր դառնում, ուստիեւ դժվար չէ ենթադրել, որ շուտով թմրանյութեր որոնելու աշխարհագրությունն ընդլայնվելով տեղափոխվելու է կոալիցիոն մյուս կուսակցությունների գրպաններ: