Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև 80 կգ քաշային Վահե Հովեյանը։
Հայ ըմբիշը ծանր գոտեմարտում 1-1 հաշվով պարտության մատնեց վրացի Լուկա Բուիգլիշվիլիին։
1/8 եզրափակչում Վահեն կմրցի մոլդովացի Վիտալի Մադյարի հետ։
























































































