Այսօր մայիսի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ-երի զորամիավորումներից մեկում:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանը, նախարարի աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը, վարչության պետեր, մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ:
Նախարարը հրամանատարության հետ միասին շրջել է զորամիավորման հրաձգարանում, որը հիմնովին վերակառուցման ու կատարելագործման փուլում է: Հետևել է կատարվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Նշենք, որ այս հրաձգարանը լավագույններից է ողջ ԶՈւ-երում և վերակառուցումից հետո իր մակարդակով ու տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի աշխարհի առաջատար հրաձգարանների մակարդակին: Նման մակարդակը թույլ կտա զորամիավորման ստորաբաժանումներին, և ոչ միայն նրանց, այս հրաձգարանում անցկացնել մարտական պատրաստության բարձրակարգ պարապմունքներ ամենատարբեր զինվորական մասնագետների համար: