Armenian text to speach

ԱՄՆ-ն լիովին հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ խաղաղության հիմքի վրա առաջ շարժվելու գործում․ Ռուբիո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Շնորհավորում ենք 2 երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած քաջության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հարավային Կովկասում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։

TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության։

Հայաստանի տարածքում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն սկսվել են, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող մայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»,-նշել է նա։




Լրահոս