Տ. Մարգարյանը շնորհավորել է լրագրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

 Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, առավել կարևոր ու պատասխանատու է դառնում զանգվածային լրատվամիջոցների դերը թե որպես տեղեկատվության աղբյուրի, և թե որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ազդեցիկ միջոցի:

Որպես հասարակական կարծիքի ձևավորման հզոր գործիք՝ անչափ կարևոր է լրատվամիջոցների դերը նաև հանրային կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու և կյանքի կոչելու հարցում:

Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով են կրում իրենց պատասխանատու կոչումը և մասնագիտական բարձր որակներով, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ իրենց գործուն մասնակցությունն են բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ: Թող ձեր վերլուծական միտքը, սուր ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեն ամենակարևոր նպատակին՝ մեր երկրի ու ժողովրդի բարօրության և բարեկեցության ապահովման առաջնահերթությանը:

 Տարոն Մարգարյան




Լրահոս