Armenian text to speach

Ո՞վ է ինքնաuպան եղած պայմանագրային զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով 37-ամյա զինծառայող է մահացել։ Զինծառայողը 2 երեխա ունի, կինը հղի է և սպասում է 3-րդ երեխային։ Ավելին՝ Սիսիան քաղաքում նրանք հագուստի խանութ ունեն։ Լուսանկարում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած պայմանագրային զինծառայող Հայկ Խաչատրյանն է։

Ըստ Պաշտպանության նախարարության՝

«Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է քրեական վարույթ»։

Ավելի վաղ «Հրապարակ»-ն էր գրել, որ Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Նա դեպքից առաջ ատեստավորման էր մասնակցել։

Քնար Մանուկյան




Լրահոս