ArmLur.am-ի լրագրողը հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նա Բիշքեկում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Լրագրողը հարցրել է՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ կոնկրետ ինչ քննարկում է տեղի ունեցել, ի՞նչ է ասել Ալիևը, ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, և արդյո՞ք հնարավոր է խաղաղություն՝ գերիների պահման պայմաններում։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․
«Գերիների, անհետ կորածների վերաբերյալ հարցերը, բնականաբար, եղել են քննարկման մաս։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ այս թեմայով հրապարակայնությունը որևէ կերպ չի կարող օգուտ տալ»։
























































































