Armenian text to speach

Գագիկ Բեգլարյանը 2 ամսով կշարունակի մնալ կալանքի տակ․ նրան կրկին տարան ԱԱԾ մեկուսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 5-ին Դատավոր Վահե Դոլմազյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին մեկ ամսով կալանավորել էր: Արդյունքում, մեկ ամսյա կանալքի ժամկետը լրացել էր եւ նախաքննական մարմինը կրկին միջնորդություն էր ներկայացրել դատարան եւ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն էր կալանքը 2 ամսով երկարաձգել:

Եվ ահա Գագիկ Բեգլարյանի 2-ամսյա կալանքի ժամկետը եւս լրացել էր եւ երեկ ԱԱԾ մեկուսարանից Գագիկ Բեգլարյանին կրկին տարել են դատարան եւ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը նրա կալանքը 2 ամսով երկարաձգել է Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ:

Քնար Մանուկյան




Լրահոս