Վրացի պատգամավորները հավանություն են տվել և երրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել խտրականության բոլոր դրսևորումների վերացման մասին օրինագիծը: Սա հարուցել է վրաց ուղղափառ եկեղեցու դժգոհությունը: Վերջինս հայտարարել է, որ օրինագծից պետք է հանել «սեռական կողմնորոշում» և «գենդերային ինքնություն» բառակապակցությունները:
Օրինագծի համաձայն`վերացվում են բոլոր տեսակի խտրականությունները, որպեսզի յուրաքանչյուր ոք օգտվի հավասար իրավունքներից`անկախ էթնիկական կամ սոցիալական ծագումից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից:
Օրենքին կողմ է քվեարկել 115 վրացի պատգամավոր թե իշխանությունից, թե ընդդիմությունից:
Վերջին, օրերին, սակայն Քութաիսում գտնվող խորհրդարանի շենքի առաջ հոգևոր դասի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել այս օրենքի դեմ: