Այսօր Կարլ Մարքսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 5-ին, գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիրը Կարլ Հենրիխ Մարքսի ծննդյան օրն է ։ Նրա գաղափարները մեծ ազդեցություն են թողել ժամանակակիցների և հետագա սերունդների վրա։

Նրա հիմնական գաղափարն է՝ արդյունաբերական հասարակությանը պետք է հաջորդի սոցիալիստական, ապա կոմունիստական հասարակարգ։ Այդ գաղափարը հիմնավորելու համար գրել է տասնյակ հատորներ։ Առավել հայտնի է նրա «Կապիտալ» աշխատությունը։
Ներկայացնում ենք հետաքրքրիր մտքեր ու աֆորիզմներ Կարլ Մարքսից:

1. «Մարդիկ իրենք են կերտում իրենց պատմությունը, սակայն ոչ այնպես, ինչպես խելքներին կփչի, այլ կերտում են այն հանգամանքներում, որոնք իրենք չեն ընտրում, որոնք առկա են անմիջականորեն, տրված են նրանց ու փոխանցվել են անցյալից»:

2. Ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը,այլ ընդհակառակը` նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը»:

3. «Հրաշալի բան է ` խոսք ու գիտակցություն, ձեռքեր ու ոտքեր, լավ ոճ, հաճելի մտքեր, հիասքանչ ոտքեր,եթե միայն չլինեին վատ մարդիկ, ովքեր չարաշահում են այդ բոլորը»:

 




Լրահոս