Ավստրալիայի ՆԳ նախարար Թոնի Բըրքը վաղը կներկայացնի ներգաղթային համակարգի բարեփոխումները, որոնց նպատակն է մինչև 2028 թվականը զուտ միգրացիան 300 հազարից նվազեցնել 225 հազարի։ Փոփոխությունների շրջանակում միջազգային ուսանողների համար գործնականում կսահմանափակվի ընտանիքի անդամներին Ավստրալիա բերելու հնարավորությունը։
Կառավարությունը նախատեսում է նաև կրճատել ժամանակավոր վիզաների թիվը, խստացնել վիզայի ժամկետը լրացած անձանց նկատմամբ վերահսկողությունը և սահմանափակել պաշտպանության հայցերի միջոցով երկրում երկարատև մնալու հնարավորությունները։ Քննարկվում է նաև որոշ ժամանակավոր միգրանտների աշխատանքային իրավունքների սահմանափակումը։
Անցած ֆինանսական տարում Ավստրալիան տրամադրել է 337 427 ուսանողական վիզա, այդ թվում՝ 45 991 վիզա՝ ուսանողների ընտանիքի անդամներին կամ խնամյալներին։




























