ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տրամադրությունն այնքան է բարձրացել, որ Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակ դնելուց հետո պարել է հենց այնտեղ: Իհարկե, ԱԺ նախագահի ուրախությունը կարելի է հասկանալ. էկզոտիկ երկրներում անհոգ շրջագայում է, բայց լավ կլիներ, որ գիտակցեր, թե ինչի համար է ծաղկեպսակ դրել ու գոնե հենց այդտեղ չպարեր:




Լրահոս