Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի Ամուրի մարզի Կրասնոյարովո գյուղի մոտակայքում կործանվել է Տու-154 ռազմական ինքնաթիռը:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 7 մարդ: Զոհվել է 6 մարդ:
Օդանավը պատկանում էր ՌԴ պաշտպանության նախարարության «Ուկրաինկա» ավիախմբին: Որպես աղետի նախնական պատճառ դիտարկվում է օդանավում վառելիքի պայթյունը: Անկումից հետո դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի մարման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատում են արտակարգ ծառայությունները:























