ԱՀԿ-ն մտահոգված է պոլիոմիելիտի տարածմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում պոլիոմիելիտի կտրուկ տարածման կապակցությամբ:

Մասնագետների կարծիքով, բժիշկները բախվել են առանձնահատուկ դեպքի հետ և պետք է անհապաղ միավորվեն վիրուսի դեմ պայքարելու համար, հայտնում է BBC- ին:

ԱՀԿ-ի առանձնահատուկ անհանգստությունն է առաջացրել հիվանդության տարածումը Պակիստանում, Կամերունում և Սիրիայում: Ընդ որում, բժիշկների աշխատանքը Սիրիայում բարդացնում է քաղաքացիական պատերազմը, իսկ Պակիստանում և Աֆղանստանում բժիշկների վրա հաճախակի հարձակվում են ժամանակակից բժշկության հակառակորդները:

Պոլիոմելիոմիելիտը փոխանցվում է ուտելիքի և խմիչքի, ինչպես նաև վարակված կղկղանքի հետ շփման միջոցով:




Լրահոս