Մոսկվայի բիզնես-կենտրոնում հնարավոր է ահաբեկչություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Մոսկվա սիթի» միջազգային գործարար կենտրոնը գտնվում է ուժեղացված հսկողության տակ: Ինչպես հայտնում է msk.kp.ru-ն, երեկ` մայիսի 5-ին, հեռախոսազանգ է ստացվել կենտրոնում նախապատրաստվող ահաբեկչության մասին:

«Երեկ անանուն զանգ է ստացվել այն մասին, որ մայիսի 5-6-ին «Մոսկվա սիթի» ՄՄԳԿ-ի տարածքում, հնարավոր է, ահաբեկչություն տեղի ունենա»,-փոխանցում է Интерфакс-ը «Սիթի» ընկերության մամլո ծառյության խոսքը:

«Մոսկվա սիթիի» բոլոր տարածքները խուզարկվել են մասնագետների և շների ուղեկցությամբ կինոլոգների կողմից, կենտրոնի տարածք մտնող բոլոր ավտոմեքենաները ստուգվում են:




Լրահոս