Հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի՝ թվով 55 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ թեկնածուների առաջադրումն արդեն սկսվել է:
Գեղարքունիքի մարզի Ավազան համայնքի ղեկավարի միակ թեկնածուն այս պահին ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արշակ Դալլաքյանն է: Դրախտիկ համայնքում ինքնաառաջադրվել է անկուսակցական Վալենտին Պետրոսյանը: Նա ևս այս պահին միակ թեկնածուն է:
Կախակն համայնքում առաջադրվել է 2 թեկնածու` ինքնաառաջադրված, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության անդամ Մակիչ Շիրվանյանը և Հայ Յեղափոխական դաշնակցությունից՝ Գագիկ Պետրոսյանը: Տորֆավան համայնքում առաջադրվել է անկուսակցական Մարինե Ասատրյանն ու ՀՀԿ-ից Խաչատրյան Ահարոնը: Փոքր Մասրիկ համայնքում էլ առաջադրվել են ՀՀԿ-ից առաջադրված Վարդան Մարգարյանն ու ինքնաառաջադրված Գագիկ Սարոյանը: