ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի N 1115-Ա որոշմամբ Համլետ Նազարյանը 2026 թվականի նոյեմբերի 21-28-ը ներառյալ գործուղվելու է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Սինգապուրի Հանրապետության կառավարության վերապատրաստման համագործակցության ծրագրի կողմից կազմակերպվող «Public Administration and Governance» խորագրով դասընթացին։
Հատկանշական է, որ գործուղման հետ կապված ծախսերը մասնակիորեն հոգալու է Հայաստանի կառավարությունը։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմը կհատուցի Համլետ Նազարյանի ճանապարհածախսը, նոյեմբերի 21-22-ի և նոյեմբերի 28-ի օրապահիկը, ինչպես նաև նոյեմբերի 21-22-ի գիշերավարձը։
Գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
Համլետ Նազարյանը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ։


















































































