Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթուղու վերջնակետը միշտ եղել է Մատենադարանը, փոփոխությունը խառնաշփոթ է բերել. ցույցի մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մատենադարանի դիմաց բողոքի ակցիա է, ակցիայի մասնակիցները պահանջում են վերականգնել Էջմիածին-Երևան 203 երթուղու նախկին աշխատանքային կարգը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող 203 համարի երթուղայինի վերջին կանգառը այսուհետ «Կիլիկիա» ավտոկայանն է, ե այն այլևս չի կարող կանգնել Մատենադարանի հարակից հատվածում ինչպես առաջ։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտարարեց, որ չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես իջեցնելու և նստեցնելու նպատակով։

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցներին չի բավարարում քաղաքապետարանի և Էջմիածնի համայնքապետարանի պայմանավորվածությունը։

Նրանց միացել է նաև “Մայր Հայաստան“ խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Աննա Հանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս