Armenian text to speach

Վերակենդանացման բաժանմունքում 12-ամյա տղա է մաhացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և ոստիկանները ճշտել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Նարեկ Ա.-ն է, ով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։




Մամուլի Տեսություն

Լրահոս