Նիգերիայի ոստիկանությունը 300 հազար դոլարի պարգևատրում է առաջարկել այն տեղեկատվության համար, որը կօգնի ազատ արձակել երեք շաբաթ առաջ երկրի հյուսիսում առևանգված 230 դպրոցական աղջիկներին:
Ավելի վաղ «Բոկո հարամ» իսլամիստական զինված խմբավորման գրոհայինները խոստացել էին վաճառել առևվանգված դպրոցականներին: Ներկայումս կորած են համարվում 230 դպրոցական աղջիկներ: Նրանց անհաջող որոնումը Նիգերիայի կառավարության հասցեին կոշտ քննադատության առիթ է դարձել: Աղջիկները առևանգվել են ապրիլի 15-ի գիշերը Բորնո նահանգում գտնվող Չիբոկ քաղաքի դպրոցից:
Հետագայում նրանցից ոմանց հաջողվել է փախչել:
«Բոկո հարամը» զինված պայքար է մղում Նիգերիայի հյուսիսում իսլամական պետության ստեղծման համար: