Armenian text to speach

Արսեն Թորոսյանը կգործուղվի Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա․ երկու այց է նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ։ Գործուղման նպատակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի քննարկումը։

Նախարարի օրապահիկի ծախսերը կհոգան պետական բյուջեից՝ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ ճանապարհածախսն ու գիշերավարձը կվճարի հրավիրող կողմը։

Հիշեցնենք, որ մեկ այլ որոշմամբ Արսեն Թորոսյանը դեկտեմբերի 2-4-ը գործուղվելու է նաև Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ մասնակցելու է երեխաների խնամքի համակարգերի բարեփոխումներին նվիրված նախարարական կլոր սեղանին։ Այդ գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը նույնպես նախատեսվում է վճարել պետական բյուջեից, իսկ գիշերակացի ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։

Երկու գործուղումներից վերադառնալուց հետո նախարարը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս