Վաշինգտոնը աշխատում է ուկրաինական կարգավորման նոր առաջարկների վրա, հայտարարել է Մելանյա Թրամփը։
«Մենք աշխատում ենք դրա վրա»,-նշել է ԱՄՆ առաջին տիկինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մարդասիրական առաքելությունների հաջողությունից հետո ինքը աջակցում է Ուկրաինայում հրադադարի հասնելու ավելի լայնածավալ ջանքերին։
























































































