Armlur.am-ը Մայիսյան հաղթանակների մասին զրուցեց 1956թ. Հունգարիայի դեմ պատերազմի մասնակից Լիպարիտ Շահինյանի հետ:
– Իմ պատերազմը եղել է 1956-1957թթ.` Հունգարիայում: Վեց ամիս մենք կռվել ենք ընտեղ: Նրանք սովետական բանակի դեմ դուրս էին եկել և այդ պատերազմում մենք վեց ամիս հետո հաղթանակ տոնեցինք: Եվ դա շարունակությունն էր 1941թ. պատերազմի: Դրա համար մենք զորացրվեցինք Հայրենական պատերազմի մասնակիցներին հավասար իրավունքներով: Պատերազմն, իհարկե շատ վատ բան է: Այն մարդկանց կյանքն է խլում, մարդկանց թույլ չի տալիս, որ սերունդ տան: Մենք այդ վեց ամիսների ընթացքում տեսանք այն, ինչ նախկինում պատերազմի մասին մեզ պատմում էին մեր հայրերը:
– Պարոն Շահինյան, ըստ Ձեզ, այժմյան երիտասարդությունը տեղյա՞կ է, թե այսօր ինչ օր է:
-Երիտասարդներից ոչ բոլորը գիտեն, թե այսօր ինչ օր է: 90 տոկոսը չգիտի: Ում պապիկները, որ կենդանի են` նրանք կիմանան: Իսկ մյուսները ոչ: Դա ներկա քաղաքականության հետ է կապված:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը: (Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Մերձբալթյան երկրների վետերաններից շատերը մինչև իրենց մահն ամեն ամիս 500-1000 ռուբլի գումար կստանան):
– Այդ որոշումը քաղաքական է: Մերձբալթյան երկները երեքով միացել են Ռուսաստանին: Հայաստանը դեռ նման որոշում չունի: Նա միայն որոշում ունի Մաքսային Միությանը միանալու: Իհարկե խանգարող խոչընդոտներ կան: Եվ դա էլ նման որոշման պատճառն է: