ՊՍԺ-ն չի ցանկանում բաց թողնել Կավանիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ ակումբի նախագահ Նասսեր Ալ-Խելաիֆին ընդգծել է, որ հարձակվող Էդինսոն Կավանին կմնա ակումբում: Նրա խոսքով` հարձակվողի հետ պայմանագիրը դեռ գործում է:

«Ընդգծեմ ևս մեկ անգամ: Կավանիի հետ ՊՍԺ-ն դեռ պայմանագիր ունի: Նա կմնա ակումբում: Մոտակա ժամանակներս մենք կհանդիպենք և կզրուցենք, սակայն դա կմնա ակումբի ներսում», – նշել  է նա:

Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություններ էին շրջանառվում «Մանչեստեր Յունայթեդ»-ի և «Չելսի»-ի կողմից ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրության մասին:




Լրահոս