Նոր նշանակումներ՝ ՀՔԾ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր հաստիքների համար:

2014 թվականի մայիսի 12-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին 1-ին դասի խորհրդականներ Ազատ Հարությունյանը, Գարեգին Բեգոյանը, Սամվել Սարգսյանը, Աշոտ Օհանյանը, 2-րդ դասի խորհրդականներ Զավեն Թադևոսյանը և Վահե Խաչատրյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:

 ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        




Լրահոս