ԱՄՆ-ում վերաբացվեց Վաշինգտոնի հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք տարվա վերանորոգումից հետո ԱՄՆ-ի մայրաքաղաքում կրկին բացվել է քաղաքի ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկը հանդիսացող Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը:

2011-ի օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրեթե 170 մ բարձրություն ունեցող հուշարձանն ամբողջովին պատվել էր ճեղքերով, և այն ստիպված են եղել փակել:

Հուշարձանի վերանորոգումն արժեցել է 15 մլն դոլար. գումարի կեսը նվիրաբերել է գործարար և բարեգործ Դևիդ Ռուբինշտեյնը:

1884թ. կառուցված հուշարձանը դիտելու է գալիս տարեկան 600 հազար զբոսաշրջիկ: Հուշարձանի գագաթին կարելի է հասնել աստիճանով կամ վերելակով:




Լրահոս