Ողջ է մնացել լեռներում՝ վառելով գուլպաներն ու թղթադրամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռներում մոլորված ամերիկացի թոշակառու Կիմ Էն Չունը ողջ է մնացել՝ վառելով ձեռքի տակ եղած իրերը եւ թղթադրամները,- հաղորդում է Associated Press-ը: Տղամարդուն հայտնաբերել են միայն 2 օր անց։ Չնայած ծանր փորձություններին՝ նա իրեն միանգամայն լավ էր զգում եւ հրաժարվել է բժշկական օգնությունից: Հիշեցնենք, որ  փորձառու լեռնագնացը մոլորվել է շաբաթ օրը Մաունթ Ռեյնիրի (Վաշինգտոն նահանգ) ազգային այգում: Այդ օրը նա գլխավորում էր 15 հոգուց բաղկացած խումբը, սակայն հետ է մնացել խմբից եւ շեղվել ճանապարհից: Փրկարարներից 9 ժամ է պահանջվել Կիմ Էն Չունին իջեցնելու համար: Չնայած այդ փորձությանը՝ նա հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր հոբբից եւ անպայման կվերադառնա Մաունթ Ռեյնիր: 




Լրահոս