Հ․ Աբրահամյանը հիշեցնելու շատ բաներ ունի․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Հովիկ Աբրահամյանի անձը միանշանակ չի ընկալվում անգամ կառավարության ներսում: Ճիշտ է՝ կառավարություն է վերադարձել հին գվարդիան, սակայն ոչ բոլորի հետ են վարչապետի հարաբերությունները փայլուն, հնուց եկած «աբիդաներ» կան կուտակված: Օրինակ, Երվանդ Զախարյանի Երևանի քաղաքապետ եղած ժամանակ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է, որ Երվանդ Զախարյանը սեփականաշնորհի-իրեն տրամադրի «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի տարածքը՝ հյուրանոց կառուցելու համար: Երվանդ Զախարյանը չի համաձայնել, ասել է՝ նախագահին (Քոչարյանին) ասա, Հովիկը չի ցանկացել:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, երբ փոխվել է քաղաքապետը, տարածքը վերցրել են, և հիմա այնտեղ Գագիկ Ծառուկյանը «կատլավանը փորել» է, թույլտվությունները ստացել, պատրաստվում է հյուրանոց կառուցել: Աբրահամյանը թերևս չի մոռացել նաև Վովա Գասպարյանի որոշ «արարքներ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս