«Դու մարզպետ չէիր, դու վարակ էիր Շակալենկո». հրազդանցիները՝ Կովալենկո Շահգալդյանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մի խումբ հրազդանցիներ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն նամակ են գրել՝ հակադարձելով Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, ով օրերս տված հարցազրույցում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հասցեին: Նամակը սկսվում է այսպես. «Մայիսյան այս օրերին հրազդանցիների խոսք ու զրույցը երկու «նմանակների» մասին է՝ Կովալի ու Կոնչիտայի»։ Հրազդանցիները բավականին կոշտ մակդիրներով են բնորոշել Շահգալդյանին. «Դու մարզպետ չէիր, դու իսկական վարակ էիր, Շակալենկո, վարակ եկար, համաճարակ գնացիր… հրազդանցիներս ցանկություն ունենք վերանորոգելու միկրոշրջանի հանրային զուգարանը եւ անվանակոչել քո գարշելի անունով… Քո շահի համար սրա- նրա կամակատար դառնալն է՞ քո սկզբունքայնությունը, մոռացե՞լ ես պաշտոն ստանալու համար ոնց էիր սողում նույն Սասունի ոտքերի տակ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      


 




Լրահոս