Քաղավիացիայի պետ՝ Արտյոմ Մովսիսյանն առանձնատուն է գնել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ բաց երկնքի քաղաքականություն իրականացնող, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, «Շամիրամ» խմբակցության նախկին անդամ Արտյոմ Մովսիսյանը վերջերս Կոտայքի մարզի Հացավան համայնքում առանձնատուն է գնել, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Սակայն այս նոր առանձնատան մասին վերջինիս պաշտոնական հայտարարագրում ոչ մի տեղեկատվություն չկա: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի հետ, ով ասաց. «Այո, ճիշտ է այդ տեղեկատվությունը: Նա այդ առանձնատունը գնել է իր սանիկից եւ հաջորդ տարվա պաշտոնական հայտարարագրում այն կներկայացվի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս