ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Տավուշի մարզի Սևքար համայնքում գտնվող 9239000 դրամ արժողությամբ 512,7 քառ.մետր ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքը հետ վերցնել «Սևքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին «ՀՀ Տավուշի մարզում փոքր ֆերմերների բարելավումը գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
Միաժամանակ, «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվը պարտավոր է յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել «ՀՀ Տավուշի մարզում փոքր ֆերմերների բարելավումը գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրով նախատեսված աշխատանքները հավաստող փաստաթղթեր: