Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել են 13 տարեկան տղայի սպանության մեջ կասկածվող չորս դեռահասներ, տեղեկացնում է Интерфакс-ը: Իրավապահները հայտնել են, որ ներկայումս ձերբակալված են 15-ամյա հինգ դեռահասներ, որոնք կասկածվում են 2014թ.-ի ապրիլին կատարված տղայի սպանության մեջ, որի հանդեպ նրանք անձնական հակակրանք ունեին:
Մայիսի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17.00-ին, Սանկտ Պետերբուրգի Կուրսկի փողոցում բնակիչների տարհանումից հետո դատարկ մնացած տանը հայտնաբերվել էր դեռահասի դին`բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Նախնական տվյալներով, մահվան վաղեմությունը յոթ օր էր:
Հետաքննության տվյալներով, մայիսի 4-ին 13-ամյա տղան գնացել է զբոսնելու և այլևս տուն չի վերադարձել: Երեխայի հայրը դիմել է տարածքային իրավապահ մարմիններին որդու կորստի հետ կապված, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: