ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ հայտարարել է, թե իր կարծիքով Սերժ Սարգսյանը զերծ կմնա ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելուց: Մինչդեռ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարբեր առիթներով հայտարարել է, թե դասական մոդելի համաձայն` կուսակցության համամասնական ցուցակը պետք է գլխավորի կուսակցության նախագահը: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Շարմազանովն ասաց, որ բարձր է գնահատում Խ.Հարությունյանին` որպես կուսակցական գործիչ, բայց ՀՀԿ-ն է որոշելու, թե ով կգլխավորի համամասնական ցուցակը: «Համամասնական ու մեծամասնական ցուցակների քննարկումներն ավարտված չեն: Երբ ավարտվեն, մենք կներկայացնենք»,-ասաց նա: Հարցին, թե փաստորեն սկսվել են ՀՀԿ ցուցակի քննարկումները, Շարմազանովը նշեց. «Քննարկումները կարող են սկսված լինել 2 տարի առաջ էլ: Քաղաքականությունը շարունակական պրոցես է, կարող են պաշտոնապես ու ոչ պաշտոնապես քննարկումներ լինել: Փաստն այն է, որ ՀՀԿ-ն այս պահին պատրաստվում է համագումարի»:




Լրահոս