2013թ. սեպտեմբերի 25-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանության գործը, 7 ամիս քննությունից հետո, օրեր առաջ կասեցվեց:
Գործը կասեցվել է ՀՀ քր. դատ. օր. 31 հոդվածի առաջին մասի առաջին կետով` Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ՝ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործում պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Եվ այսպես, armlur.am-ի «Բացահայտում» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ականատես կլինեք, թե ինչպես սպանեցին Մխիթար Սեդրակյանին:
Ինչպես է արգելոցի անհագիստ շունը փորձում կանխել սպանությունը:
Ինչպես է կրակում թփերի արանքում թաքնված հանցագործը:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան